Վարդան Սերդրակյանի փաստաբանը կարծում է, որ Սեդրակյանի գործի դատավարության նյութերը մակուլատուրա են.
«Հինգ հատոր մակուլատուրա, սա պատրաստի բրազիլական սերիլալի սցենար է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սիրունյանն ավելացնելով, որ այս գործի մեջ չկա նույնիսկ տուժող կողմի` Պարույր Հայրիկյանի, բժշկական գործը:
Վերջինիս խոսքով, բացի Պարույր Հայրիկյանի աղջկանից, ոչ մեկը չի լսել կրակոց, սակայն կան բազմաթիվ անտեղի ցուցմունքներ:
«Հիվանդանոցի պահակին են քննել, կալիդորի հավաքարարին...տեսա Հայրիկյանին բերեցին, տեսա Հայրիկյանին բարձրացրեցին»,-իր խոսքում նշում է Սիրունյանը:
Նրա խոսքով, նույնիսկ կան ասբուրդ ցուցմունքներ. «Ասում են տեսե՞լ ես ոնց է կրակնել, պատասխանում է չէ. Ասում են «բա ինչու՞ չես տեսել»»:
Դատական նիստին ներկա չէր գործով տուժող, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը:
Նրա ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց, որ Պարույր Հայրիկյանի բացակայությունը ունի իր հարգելի պատճառները:
Վերջինս հիշեցրերց, որ Հայրիկյանը բուժման կուրս է անցնում արտերկրում:
Լուսանկարները՝ YerevanNews.am-ի:
«Իհարկե, Պ.Հայրիկյանի մասնակցությունը դատավարությանը պարտադիր է»,- իր խոսքը եզրափակեց Լևոն Բաղդասարյանը: