«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը և ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան դեռ Վիեննայի հանդիպման ժամանակ որոշել են Ալիև-Սարգսյան հանդիպումները դարձնել նոն-ստոպ. Վիեննա, Սանկտ-Պետերբուրգ, Փարիզ, ամերիկյան որևէ քաղաք, որպեսզի հրադադարը պահպանվի և Ալիևը պահվի վերահսկողության տակ:
Նվազագույնը՝ խնդրում որոշակի դրական տեղաշարժ արձանագրվի, առավելագույնը՝ հնարավոր լինի բանակցային գործընթացը զրոյական կետից շարժել:
Օգոստոսիկ կլինի հանդիպում Փարիզում, սեպտեմբեր-հոկտեմբերին՝ արդեն ԱՄՆ-ում:
«Ամերիկյան հանդիպման ելքը կախված է փարիզյանից, ինչի տորպեդահարումն արդեն իսկ սկսել է Ալիևը՝ խոսելով այն մասին, որ հետաքննող սարքերի տեղակայմանն Ադրբեջանը համաձայն չէ, ինչը համանախագահությանն անհանգստացնող հանգամանք է»,-ասել է ԱԳՆ թերթի զրուցակիցը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: