Ինչպես հայտնի է՝ ԼՂՀ խնդրի շուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու համար Հայաստանը որպես նախապայման առաջ է քաշել հրադադարի խախտման դեպքերը հետաքննող համակարգի ստեղծումը:

Այս մասին Սերժ Սարգսյանը հայտարարեց Վիեննայից վերադառնալուց հետո` ինքնաթիռում, սակայն Իլհամ Ալիևը չի համաձայնում:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է` ըստ իրեն՝ Ռուսաստանը կհամաձայնի՞ նման հետաքննող համակարգ ստեղծելուն, և ե՞րբ է հնարավոր որ այն, ի վերջո, սկսի գործել:

Ի պատասխան՝ դեսպանն ասել է. «Տարիներ շարունակ եռանախագահները պաշտպանել են հետաքննող մեխանիզմի ձևավորումը: Մեր դիրքորոշումը չի փոխվել: Հետաքննության մեխանիզմի վերաբերյալ այս պահին կա առաջարկ, որը ներկայացված է կողմերի քննությանը: Քանի դեռ առաջարկը չի ընդունվել, մենք դրա հետ կապված մանրամասներ չենք կարող ներկայացնել: Այնուհանդերձ, մենք շարունակում ենք հուսալ, որ հնարավոր կլինի շուտափույթ համաձայնության գալ այս հարցի շուրջ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: