Չնայած ամառը քաղաքական առումով պասիվ շրջան է, սակայն այս տարի այն, հիմնականում խորհրդարանական ուժերի համար, բավականին աշխատանքային է լինելու, նախընտրական տարին շտապողականություն է թելադրում ուժերին:
Այս մասին այսօրվա իր համարում գրում է «Իրատես» պարբերականը և հավելում, որ մինչ ընդդիմադիրները կատաղի պայքար են մղում, պարզելու՝ ով է իրենցից ավելի ընդդիմադիր, իշխանական ուժերը կարգի են բերում իրենց ռեսուրսները: Հարաբերական հանգիստ է տիրում ՀՅԴ-ում. ոչ թե վստահ են, որ հանրությունն իր քվեն դաշնակցությանն է տալու, այլ քաղաքական գործարքով ապահովել են իրենց մի քանի տեղը խորհրդարանում (նույնիսկ այդ մի քանի տեղի համար էլ, ասում են, դեռ ներկուսակցական պատերազմներ են լինելու):
Իշխանության հետ վերջին գործարքից հետո ՀՅԴ-ի վարկանիշից բան չի մնացել, փոխարենը կան պաշտոններ, որոնք էլ հենց պետք էին ձայներ «հավաքելու» համար:
Պարբերականի տեղեկություններով, ՀՅԴ-ն մեծ սպասումներ ունի իր նախարարներից, մասնավորապես Դավիթ Լոքյանից, քանի որ վերջինս «համակարգում» է մարզերն ու մարզպետներին: Սակայն մարզպետներից մեկը թերթի հետ զրույցում վստահեցրել է, որ դաշնակցականները տեղով «կրակ» էլ դառնան, իրենց «սահմանված փայից» ավելին չեն ստանալու:
«Հլը էդքան էլ որ կարողանանք ապահովել, պիտի գոհ լինեն: Ո՞ր մի գյուղի կամ քաղաքի խնդիրների լուծման համար «ամագ» ունեն:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: