Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գառում է կատարել, որտեղ նշում է, որ Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության իրականացման կասկածյալներից չեչեն Ահմեդ Չատաևը նախկինում շուրջ մի քանի ամիս ձերբակալված է եղել Վրաստանում և ազատ է արձակվել 2012թ. Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

«Նա ձերբակալվել է իմ կառավարման ժամանակ իրականացված հակաահաբեկչական գործողության արդյունքում, որը գլխավորել է Գեորգի Լորդկիպանիձեն: Այդ ժամանակ սպանվել է մեր անվտանգության ուժերի երեք աշխատակից»:

Սաակաշվիլին նշել է, որ նոր ռուսամետ կառավարությունը օլիգարխ Իվանիշվիլիի գլխավորությամբ անմիջապես ազատ է արձակել նրան, քանի որ վերջինիս հռչակել էին քաղբանտարկյալ: 

«Դեռ նախագահի պաշտոնում էի և դեմ դուրս եկա նրան ազատ արձակելու մտքին, սակայն դատախազությունը բոլորովին այլ որոշում ընդունեց»:

Հիշեցնենք, որ  Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան իրականացվել է ահաբեկչություն, որի արդյունքում գրանցվել է 43 զոհ և շուրջ 239 վիրավոր: