Մայիսի 13-ի գիշերը լույս 14-ին Ռուսաստանի ՀԴԲ-ի հակահետախուզության մարմինները ռուսական հատուկ ծառայության աշխատակիցներից մեկի վերբովկայի փորձով ձերբակալել են ԱՄՆ ԿՀՎ-ի աշխատակից Ֆոգլ Ռայան Քրիստոֆերին, որը աշխատում է Ամերիկայի դեպսնատան քաղաքական բաժնի երորդ քարտուղարի աստիճանում:Այս մասին հաղորդում է  Интерфакс գործակալությունը` հղում կատարելով Ռուսաստանի ՀԴԲ-ի մամլո ծառայությանը:

Հակահետախուզական աշխատակիցների հետաքննության ժամանակ ձերբակալվածի մոտ հայտնաբերել են հատուկ տեխնիակական սարքավորումներ, վերբովկա արված ռուս քաղաքացու գրավոր հրահանգներ, խոշոր գումար և արտաքինը փոխելու հարմարություններ:

Հատուկ գործողություններից հետո ռուս հատուկ ծառայությունները նրան հանձնել են ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին: