«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ Սերժ Սարգսյանի հունիսի 2-ի հրամանագրով ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը նշանակվեց Քուվեյթում ՀՀ դեսպան:
Բադեյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը, որով պարզ է դառնում, որ նրա դրամական միջոցները 2015 թվականի սկզբին կազմել են 700 մլն դրամ, 40 հազար եվրո և 812 հազար ԱՄՆ դոլար, որոնք տարվա վերջում դարձել են 300 մլն դրամ, 40 հազար եվրո և 1 մլն 625 հազար դոլար:
Նախորդ տարի նրա եկամուտները գոյացել են աշխատավարձից և շահաբաժնից՝ կազմելով 26 մլն 480 հազար դրամ, որից 7 միլիոնը աշխատավարձն է եղել: Բադեյանն ունի հողամասի վրա կառուցված երկու անհատական բնակելի տուն, իր տնտեսական շինություններով, արտադրական նշանակության 3 շինություն և 4 հողամաս: Որպես շարժական գույք Մանվել Բադեյանը հայտարարագրել է 1 Mersedes-Benz-300, 1 Mersedes-Benz 320 E և Vaz 2106»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: