Ողջունելով մրցանակակիրներին և մարզական միջոցառման բոլոր մասնակիցներին, Սեյրան Օհանյանը կարևորել է նմանօրինակ համաբանակային միջոցառումները և ընդգծել, որ «Առողջ մարմնում առողջ ոգի» կարգախոսով մրցակցային առողջ մթնոլորտում ամեն տարի զինված ուժերում անցկացվող մարզական մրցումները նպաստում են անձնակազմի առողջության, ֆիզիկական և մարտական պատրաստվածության ամրապնդմանը:
Զինված ուժերում անկացվող մարզական միջոցառումները միտված են ֆիզիկական պատրաստության դերը բարձրացնելուն և ռազմակիրառական մարզաձևերը մասսայականացնելուն, մրցակցային առողջ մթնոլորտում լավագույններին ու շնորհալիներին ի հայտ բերելու և խրախուսելու նպատակ ունեն: