Այս տարի Վարդավառի կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը համընկնում է «Մասունքի» հիմնադիր լուսահոգի Ռուդիկ Հարոյանի ծննդյան 68 ամյակին:
Ի հիշատակ սիրելի Վարպետի՝ «Մասունքը» հուլիսի 2-ին նախաձեռնել է վերականգնել ավանդական Վարդավառի տոնակատարություն:
Յուրաքանչյուրիդ ներկայությունը ավելի պայծառ կդարձնի մեր ուրախ վարդավառյան տոնախմբությունը:
Խումբը հրավիրում է բոլորին մասնակցելու տոնախմբությանը, որը տեղի կունենա Անգլիական այգում ժամը 17:00-ին: