Վաղը մայիսի 14-ին Կուրսկում սկսվելու է «Միստեր Ռուսաստան UNIVERSE 2013» մրցույթը,որտեղ ամենագեղեցիկ տղամարդու համար պայքարելու են 26 մասնակիցներ Ռուսաստանի տարբեր քաղաքներից: Այդ թվում նաև ծագումով հայ Սերգեյ Կաբանենկոն է:
«Մրցույթը տեղի է ունենալու մայիսի 14-18-ը»,- այս մասին նշել են «Имидж-центре»,որը գեղեցկության մրցույթի կազմակերպիչն է: Մրցույթի մասնակիցները սկզբում պետք է հանդես գան ազգային տարազով, պատմեն սիրելի քաղաքի մասին և ներկայացնեն ստեղծագործական համար: Մրցույթի հաղթողներին ներկայացնելու են շաբաթ մայիսի 18-ին,որը մեկնելու է Պանամա համաշխարհային եզրափակիչին մասնակցելու համար:
«Մրցույթին ես պատրաստվել եմ մի քանի ամսվա թնացքում»,- պատմել է Սերգեյ Կաբանենկոն, որը ներկայումս գործիքներ է վաճառում առևտրի կենտրոններից մեկում և ավելացրել.« Զուգընկերոջս հետ ներկայացված բեմադրությունը մենք չենք կարող ներկայացնել, քանի որ նա հիվանդացել է: Այդ պատճառով պետք է նոր համար պատրաստել: Այն պետք է կոչվի «Մարդու և ցուլի պար»: Որպես ազգային տարազ ես ընտրել եմ Հայաստանի թագավոր Տիգրանի հագուստը, քանի որ ես ունեմ հայկական արմատներ,իսկ Ռոստովում կա ճանաչված Նախիջևան:
Ես չեմ սիրում ապրել մռայլ կյանքով և կյանքում հույսերս կապում եմ միայն ինձ հետ: Մրցույցթին մասնակցում եմ, որպեսզի ապացուցեմ, որ ամեն ինչի կարող եմ հասնել, քանի որ ես մեծացել և դաստիարակվել եմ մանկատանը, որտեղ էլ մինչև այժմ գտնվում է իմ եղբայրը»: