Tele.ru-ն ներկայացրել է ճանաչված աստղերի ամուսնական մատանիների լավագույն հինգյակը: 

1. Անցյալ տարի Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին հայտարարել են իրենց ամուսնության մասին: Դերասանը ամբողջ տարի պատրաստվում էր իր սիրելիին ամուսնության առաջարկություն անել: Հենց այդքան է տևել մատանու ստեղծումը,որը արժանի է Անջելինա Ջոլիին: Ինչպես պատմել է մատանու ստեղծող Ռոբերտ Պրոկոպը Բրեդ Պիտը ակտիվորեն մասնակցել է մատանու ստեղծման աշխատանքներին,որի ստեղծման համար ընտրվել է բարձր կարգի ադամանդ: Արևմտյան լրատվամիջոցների հավաստմամբ զարդի գինը կազմում է 250,000 հազար դոլար: 

2. Նաթալի Փորթմանի ամուսին պարուսույց Բենջամին Միլպեն նույնպես որոշել է, որ խանութից մատանի գնելը շատ հասարակ կլինի, ուստի որոշել է անձամբ պատվիրել և մասնակցել մատանու ստեղծմանը: Մատանին պատրաստված է պլատինից, որը շատ հավանում է դերասանուհին: Մատանու կենտրոնում գտնվում է ալմաստ,որի շուրջը գտնվում են փոքր ադմանդներ: 

3. Ամերիկացի դերասանուհի, «Ոսկե գլոբուսի» և «Օսկարի» մրցանակակիր Էն Խաթաուեյը անձամբ է ստեղծել ամուսնական մատանին: Բանը նրանումն է, որ Ադամ Շուլմանը զարդերի դիզայներ է, իսկ ամուսնական մատանին նրա աշխատանքի գլուխգործոցն է: Ընդ որում աշխատանքներին մասնակցել են նաև Kwiat Diamond and Fine Jewelry, որը շուրջ 100 տարի մասնագիտանում է ամուսնական մատանիների ստեղծման գործում: Արդյունքում մատանին ստեղծվել է պլատինից վետ կարատանոց ադամանդով և 150,000 դոլար արժողությամբ: 

4. Արքայազն Ուիլյամը և Քեմբրիջի դքսուհին ամուսնացել են երկու տարի առաջ: Սակայն այդ ժամանակվանից մինչև այժմ արքայազնի նվիրած ամուսնական մատանին շարունակում է մնալ բոլոր հարսնացուների նախանձի առարկան: Եվ դա պատահական չէ, քանի որ մատանու առաջին տերը եղել է արքայադուստր Դիանան: Մատանին կառուցված է դասական սպիտակ ոսկուց: Մատանու կենտրոնում գտնվում է 18 կարատանոց ձվաձև կապույտ շափյուղան, շրջապատված ադամանդով: Դինան ամուսնական մատանին ընտրել է Gerrard ամսագրից: Այդ պահին մատանու արժեքը կազմել է 28,500 ֆոևնտ ստերլինգ: Դիանա արքայադստեր մահվանից հետո այն ստացել է պատմական արժեք, իսկ մատանու արժեքը բարձրացել է  մինչ 250,000 ֆունտ ստերլինգ: 

5. Դերասանուհի և մոդել Քիմ Քարդաշյանը այժմ ամուսնացած է Քենյա Վեսթի հետ և սպասում է նրանից երեխա, սակայն պաշտոնապես դեռևս ամուսնացած է բեասկետբոլի խաղացող Քրիս Համֆրիսի հետ: Քիմը երբեք չի սիրել Համֆրիսին և ամուսնացել է իր հեղինակությունը բարձրացնելու համար: Սակայն այս ամենով հանդերձ բասկետբոլիստը շատ հետաքրքիր կերպով է կատարել ամուսնության առաջարկությունը նա վարդերի թերթիկներից նա գետնի վրա գրել է «Դու կամուսնանաս ինձ հետ» և նվիրել 20,5 կարատանոց ամուսնական մատանի: Մատանի կենտրոնում գտնվում է մեծ 16,5 կարատանոց ադամանդը,իսկ նրա կողքը գտնվում են յուրքանչյուրը երկու կարատանոց փոքր ադամանդներ: