«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ֆրանսիայում վիրահատության է ենթարկվել: Ըստ նույն տեղեկությունների՝ մարզպետը թոքերի հետ կապված լուրջ խնդիր ունի:
Հիշենենք, որ Սուրիկ Խաչատրյանը հունիսի 2-ին հոսպիտալացվել էր: Մինչև հունիսի 7-ը նա գտնվում էր Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը թերթին վստահեցրել էր, թե մարզպետն իրեն շատ լավ է զգում, նրա մոտ լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել, ուղղակի հազում է, իրեն թույլ է զգում, ինչի պատճառով հակաբորբոքային դեղեր է ընդունում:
Չնայած դրան, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Խաչատրյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ արձակուրդ գնաց»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: