«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Աղվերանում նախատեսված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը մի խումբ գործարարների հետ:

Հանդիպումն անցկացվում է փակ ֆորմատով: Թերթի տեղեկություններով՝ նման հանդիպումները անցկացվում են մոտ երկու ամիսը մեկ պարբերականությամբ, և ամեն անգամ հրավիրվում է գործարարների մի առանձին խումբ: Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը գործարարներին առաջարկում է առանց կաշկանդվելու բարձրաձայնել իրենց հուզող խնդիրների մասին և տնտեսությունը զարգացնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, եթե այդպիսիք կան:

Իշխանությունները հույս ունեն, որ այդ կերպ հնարավոր կլինի մեղմել իրենց հանդեպ գործարարների շրջանում ձևավորված բացասական վերաբերմունքը: Սակայն մասնակիցների պատմածները լրիվ հակառակ տպավորություն են ստեղծում. նրանք իրականում միայն ազատ մրցակցային հնարավորություններ են պահանջում, ինչն այս իշխանությունը չի կարող տալ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: