Անցած տարի երբ մենք ձեռնարկեցինք սահման պահող զինվորի արձանի աշխատանքները, գաղափար էլ չունեինք, որ այն այսօր այդքան մեծ նշանակություն կունենա: Առաջարկ կար զոհվածներին խաչքար սարքելու, բայց մեր զոհվածներին ամենևին չթերագնահատելով և նրանց հիշատակը չմոռանալով, մենք որոշեցինք որ հենց սահման պահող զինվորի, ողջ զինվորի, մեր լեռների պես կանգուն զինվորի արձանն է պետք, ով պակաս հերոս չէ... Արդեն քանի օր է մեր Հարութը վերսկսել է աշխատանքները և մեր զինվորը կամաց կամաց դուրս է գալիս մեր լեռան կտորի միջից, արձանն էլ հենց այդպես էլ կոչվելու է «Մեր լեռների պես» և տեղադրվելու է Բերձորի գլխավոր խաչմերուկում, որ իր խրոխտ հայացքով դիմավորի և ճանապարհի Արցախ ճամփորդողներին..
Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից: