Այս օրերին Հայաստանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ այս անգամ նրա այցը մասնավոր է, եկել է իր հայրենի Մալիշկա` հարազատներին տեսության, որովհետև հուլիսի 16-ին ԱՄՆ է մեկնելու` վիրահատվելու, ուր և գտնվում էր վերջին 5-6 ամիսներին:

«Եկել է սեր ստանա, սեր փոխանցի հարազատներին»,- ասել են թերթի:

Ի դեպ, նրան մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ Աբրահամյանն այս կամ այն կերպ ներգրավված կլինի ԱԺ ընտրություններում` ի վերջո մեկ տանիքի տակ հավաքելով Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը», Օսկանյանի «Համախմբումը», Արամ Սարգսյանի Դեմկուսը, Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն. «Դրա համար է Ստեփան Կարենիչը ոտքը կախ գցել, որ հասկանա, թե ինչ է անելու, չնայած անելիքը ոչ թե Արայինն է, այլ Ռուսաստանը պետք է ասի` Արա, արա՛։ Ընդ որում, Արան պետք է ունենա նաև Սերժ Սարգսյանի «դաբրոն» նման ներքաղաքական զորաշարժի համար»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: