«Ժառանգությունն» իր մարզային կազմակերպությունների հետ անցկացրել է ժողովներ և ունի որոշում ՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում մասնակցել ընտրություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին:
Ինչ վերաբերում է «Ժառանգությունը» և ԳԱԼԱ կուսակցության համագործակցությանը Գյումրիի ընտրությունների ընթացքում, նա նշեց, որ քննարկումները շարունակվում են: