«168 Ժամ» պարբերականն այսօրվա իր համարում գրում է.

Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, որը համարվում է Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամ, և նրա անվան հետ է կապվում մարտիմեկյան օպերացիան, որը պատգամավորական մանդատը վայր դնելուց վայրկյաններ առաջ ասել էր, որ երազում է Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, այս փուլում ակտիվորեն ղեկավարում է ԲՀԿ տարածքայինների աշխատանքները` ԲՀԿ ապագա շտաբի պետի կարգավիճակով` հանձնաժողովների անդամներ նշանակել-հանելով:

Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու նշում, որ նա թեև լիքը թանկ մեքենաներ ունի, սակայն գողացվեց հատկապես 1000 դոլար արժողության «պայթած» «Նիվան»:

«Այո, դա հաստատապես քաղաքական «մետկա» էր` ուղղված Շերիֆին, որն իր օրերում խնդիրներ ուներ շատերի, այդ թվում՝ նաև Գագիկ Ծառուկյանի հետ, ինչի պատճառով ոչ միայն վայր դրեց պատգամավորական մանդատը, այլեւ մեկնեց Բելգիա՝ այնտեղ բիզնես անելու, չհաջողեց ու հետ եկավ, հիմա էլ շատ աշխույժ կուրացիա է անում ԲՀԿ-ում»,- տեղեկացրել է թերթի աղբյուրը: Ասում էին` առողջական լուրջ խնդիրներ ունի։

«Չէ, այդքան էլ լուրջ չէին` տուբերկուլյոզ էր, բուժվեց»: Ո՞վ կարող էր նրա «Նիվայի» վրա աչք ունենալ: «Դժվար է ասել, խիստ օդիոզ ֆիգուր է, համենայնդեպս, Արտաշատի կողմերում էլ նա քիչ ընդդիմախոսներ չունի` սկսած ռեյտինգային ցուցակավորներից, մինչև քաղաքական մեծ խաղերում իր գերակտիվ պահվածքը»»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: