Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված «Թևանիկ» եռերգությունը ևս մեկ միջազգային մրցանակի է արժանացել` հաղթելով Hollywood International Moving Pictures Film Festival 2016 կինոփառատոնում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը: Ֆիլմը հաղթող է ճանաչվել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
«Թևանիկ» ֆիլմն արտադրվել է 2014 թվականին: Ստեղծման օրվանից ֆիլմը մասնակցել է բազմաթիվ կինոփառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների: