«Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտների հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ նա նախորդ տարի 3.1 մլն դրամով վաճառել է իր Toyota Corolla 1.6 մակնիշի ավտոմեքենան և 8 մլն դրամով գնել է «Audi Q5 3.2» տեսակի ավտոմեքենա: Նշենք, որ Կարեն Գրիգորյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի տղան է:
Քաղաքապետի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել են 5.4 մլն դրամ, 1500 ԱՄՆ դոլար և 4900 եվրո, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 6.2 մլն դրամ, 1800 դոլար և 5200 եվրո:
Նա եկամուտ է ստացել օտարած գույքից (3.1 մլն դրամ), ստացած փոխառությունից (4.95 մլն դրամ) և աշխատավարձից (2.5 մլն դրամ): Ընդհանուր առմամբ, նա նախորդ տարի 10.6 մլն դրամ եկամուտ է ստացել»,-գրում է թերթը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: