Հուլիսի 7-ին «Opera Suite» հյուրանոցի 13-րդ հարկում տեղի ունեցավ MTV.am հայկական երաժշտական հեռուստաալիքի գործունեության 9-ամյակը, ինչպես նաև պաշտոնական գործընկեր «Ռոստելեկոմ» ընկերության փաթեթում հեռուստաընկերության հեռարձակումը Հայաստանի տարածքում:
Միջոցառմանն իրենց ողջույնի խոսքով հանդես եկան գործընկերներն ու ընկերները, ովքեր հեռուստաալիքին մաղթեցին լավագույն ձերքբերումները։
Միջոցառմանը ներկա էին հեռուստաընկերության պաշտոնական գործընկերները՝ «Ռոստելեկոմ», Opera Suite, Armenia Wine, Mezzo Production, Фотоателье Марашлян, Rossi Cakes ընկերությունների ներկայացուցիչները:
Իրենց ելույթով բարձր տրամադրությունն ապահովեցին Գրիգոր Կյոկչյանը, Վարդան Բադալյանը, Դալիթան, Գայա Արզումանյանը, Սենոն և այլ հայտնի ու սիրված երգիչներ։