Երեկ ԱԳՆ-ն պաշտոնապես հաստատել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Ֆրանսիա կատարած այցի մասին մայիսի 14-ին «Ժողովուրդ»-ի հրապարակած լուրը: Փարիզում նա հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության`բանակցությունների օրակարգում եղել է նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցը. «Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը` ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»:

«Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում են, որ Նալբանդյանը պատրաստակամություն է հայտնել ստորագրել ՄԽ առաջարկած 6 հիմնարար սկզբունքների տակ, եթե համանախագահները կարողանան նույնը համոզել նաև Ադրբեջանին: Մանավանդ որ միջազգային հանրությունը շահագրգիռ է ԼՂ խնդիրը լուծել մինչև Ադրբեջանի նախագահական ընտրությունները`հոկտեմբեր ամիսը: