Այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխպանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցով դիմեց կառավարությանը, ասելով, որ իր կառավարությանն ուղղված գրավոր հարցի պատասխանը չի բավարարում և հավելյալ պարզաբանման կարիք ունի:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարցը վերաբերում է Տավուշի մարզի բնակիչ Ցոլակ Հախվերդյանին, ում դեռևս 2012թ սպանդի ենթարկված 176 գլուխ խոզերի փոխհատուցումը չի տրվել:

Փաշինյանը նշեց, որ ինքը զրուցել է Հախվերդյանի ընտանիքի անդամների հետ և իրեն ասել են, որ սխալ հաշվարկ է կատարվել անասունների գլխաքանակի վերաբերյալ:

Փաշինյանը սկզբում դիմել է Տավուշի մարզպետարան, սակայն նրա գրավոր հարցերին չպատասխանելուց հետո նոր դիմել է կառավարությանը, թե ինչու մինչ օրս չի փոխհատուցել այդ գումարը: Այդ ընթացքում քաղաքացի Ցոլակ Հախվերդյանը մահացել է:

Ինչպես հայտնում է ԱԺ-ից Yerevannews.am-ի թղթակիցը,  Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ այդ հարցը միայն համայնքային խնդիր չէ, որ մարզպետարանը պատասխանի, իսկ քաղաքացին մահացել է երկարատև հիվանդության պատճառով:

Նիկոլ Փաշինյանը կրկին դիմելով նախարարին ասաց. «Կարելի է  չէ՞ ուղղակի որոշում կայացնել, որպեսզի այդ թղթարարությունը չլինի և այդ հարցը լուծեն: Լավ, հիմա Ցոլակ Հախվերդյանը մահացել է, կնոջ առողջությունն էլ վատ է, հիվանդ է, այսինքն կարելի՞ է ենթադրել, որ կառավարությունը էնքան է ձգում, որ մինչև իրավահաջորդ չլինի այս 4մլն կամ 2 մլն դրամը ստանա»:

Վերջինս նշեց նաև, որ տեղի է ունեցել անարդարություն և ինքը կառավարությանը հորդորում է այդ անարդարությունը վերացնեն:

Արադարադատության նախարարն էլ իր հերթին ասաց, որ համայնքային հանձնաժողովը սխալ հաշվարկ է կատարել.

«Կարծում եմ, որ այդ խնդիրը կլուծվի և կառավարությունը միջոցներ կձեռնարկի»,-նշեց Հրայր Թովմասյանը: