Ադրբեջանը կրկին իրար է խառնվել: Այս անգամ պատճառը Ջիվան Ավետիսյանի նկարահանած «Թևանիկ» ֆիլմն է: Ֆիլմը վերջերս ԱՄՆ-ի միջազգային կինոփառատոնում արժանացավ «Լավագույն օտարալեզու ֆիլմ » նոմինացիային: Ֆիլմը Արցախի մասին , որտեղ մի քանի տարի ղեկավարել են ադրբեջանցիները և հիմա փորձում են խլել այդ հողը: «Թևանիկ» ֆիլմը պատմում է Արցախի կյանքի մասին , որտեղ մարդիկ ապրում էին խաղաղ, կյանքում չէին մտածում պատերազմի մասին: Երեք ընկերներ ապրում էին իրենց հողում , նրանք երբեք պատկերացում չէին ունեցել պատերազմի մասին , բայց մի օր նրանք բոլորով հավաքվում են մեկ խրամատի մեջ:
Ֆիլմը փորձում է ամբողջ աշխարհին ցույց տալ ադրբեջանցիների վայրագությունները, նրանց սկսած պատերազմը: Այս ամենը իհարկե հանգիստ չի թողել ադրբեջանական մամուլին և նրանք պահանջում են , որ Ադրբեջանի կառավարությունը տնային տնտեսուհիների համար սերիալներ նկարահանելու փոխարեն հետևեի Հայաստանի օրինակին ու նկարի ֆիլմ Արցախի մասին , նկարի այնպիսի ֆիլմ , որը միջազգային հանրության ուշադրությունը շեղի դեպի այդ հարցը: Կարևորը այդ ֆիլմում պետք է մեղադրվեն հայերը, իբրև մենք ենք սկսել ամենը ու գրավել ենք իրենց տարածքները:
Վերջերս Ադրբեջանի կառավարությունը 10 մլն դոլլար հատկացրեց «Մի վախեցիր, ես քո հետ եմ - 2» ֆիլմի համար: Փողերը ծախսվեցին, բայց այդ ֆիլմը այդպես էլ չնկարվեց: Հիմա մամուլը պահանջում է ,որ այդ գումարները ուղղեն իրենց համար ավելի օգտագար ֆիլմեր նկարելուն:
Ադրբեջանցիները նաև վառված են ռուսական «Գարեգին Նժդեհ» ֆիլմից: Փորձում են հասկանալ, թե ի՞նչն է խնդիրը , որ ադրբեջանական ղեկավարությունը չի զբաղվում Արցախյան պատերազմի պրոպագանդայով: Միլլիոնավոր նավթային դոլլարները հնարավարություն կտան նույնիսկ Սթիվեն Սփիլբերգին վարձել այդ ֆիլմերի համար:
Վերջին տարիներին Ադրբեջանը երկու ֆիլմ է նկարահանել Արցախի մասին ՝ «Գռադ» և «Հիշողություն», որոնք կյանքում չեն թարգմանվել այլ լեզուներով՝ միջազգային հանրության համար, նախատեսված են եղել միայն ադրբեջանցիների համար:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: