Երևանի կենտրոնում հուլիսի 10-ին, վաղ առավոտյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. պատահարի հետևանքով մեկ զոհ կա:
ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ավտովթարը տեղի է ունեցել ժամը 08:25-ի սահմաններում, Երևանի Սայաթ-Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկի մոտակայքում:
Իրար են բախվել «BMW» մակնիշի (վարորդ՝ 29-ամյա Կարեն Ս.) և «Mercedes» մակնիշի (վարորդ` 30-ամյա Արմեն Թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն կողաշրջվել է:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Կարեն Ս.-ին: «Հերացու» անվան բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: