Ադրբեջանը սկսել է ռազմական զորավարժություններ Լեռնային Ղարաբաղի սահմանների մոտ: Այս մասին գրում է Radio Free Europe-ը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մայիսի 14-ին հայտարարել է, որ ինքն է անձամբ ղեկավարում զորավարժությունները:

Ադրբեջանի ցամաքային և օդային ուժերը մասնակցել են զորավարժություններին, որոնք տևալու են մինչ շաբաթվա վերջը:

Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակայնորեն հայտարարել էր, որ իր երկիրը ցանկանում է «վերականգնել տարածքային ամբողջականությունը և Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել միջազգային օրենքների հիման վրա»: