Անջելինա Ջոլին հարցազրույց տվել է կրծքագեղձի վիրահատության, Բրեդ Փիթի և երեխաների մասին:

«Բրեդը հիվանդանոցում անցկացրած յուրաքանչյուր պահի կողքս է եղել: Նա ստիպում էր ինձ ծիծաղել և չհուսահատվել»,- նշել է Ջոլին և ավելացրել.« Մենք երկուսս էլ գիտենք, որ վիրահատությունը անհրաժեշտ էր ինչպես ինձ, այնպես էլ իր համար և հատկապես մեր երեխաների համար, որոնք չպետք է զրկվեն մորից: Ուրախալի է, որ ընտանիքը ինձ ընդունում է ամեն ձևով: Նրանք հանգիստ են վերբերվում իմ սպիներին: Դրանով ամեն ինչ ասված է: Ընդհանուր առմամբ բացի այն, որ ես չունեմ կրծքագեղծ, ես նախկինն եմ. ես ուղղակի մայր եմ»:

 Ինչպես հայտնի է Անջելինա Ջոլիի մայրը մահացել է կրծքի քաղցքեղից մի քանի տարի առաջ: Մոր մահից հետո դերասանուհին երկար ժամանակ չէր կարողանում դուրս գալ դեպրեսիայից: Ջոլիի խոսքերով հենց այդ հանգամանքը դրդել նրան ենթարկվել վիրահատության:

«Իմ մայրը շուրջ տաս տարի պայքարել է քաղցկեղի դեմ և մահացել 56 տարեկան հասակում,- նշել է Ջոլին The New York Times-ի հոդվածի մեջ և ավելացրել,- ես չեմ ցանկանում կրկնել նրա ճակատագիրը, ես ցանկանում եմ մեծացնել երեխաներիս և ծանոթանալ թոռներիս հետ»:

Ինչպես նշել է դերասանուհին վիրահատությունը չի փոխել իր արտաքինը, նա նախկինի պես իրեն զգում է կանացի և գեղեցիկ: Կրծքի բնական տեսքը բժիշկները վերականգնել են իմպլանտների միջոցով: Սակայն ամենակարևորն այն է, որ այժմ բժիշկների հավաստմամբ Ջոլիի մոտ կրծքի քաղցկեղի հավանականությունը նվազել է և կազմում է 5%:

«Ես խիզախեցի պատմել այս ամենի մասին, որպեսզի իմ ուղերձը հասցնեմ մյուս կանանց,- հայտարարել է Ջոլին,- Հուսով եմ, որ մյուսները կարող են օգուտ քաղել իմ փորձից: Քաղցկեղը ահավոր ախտորոշում է, սակայն մեր օրերին ամեն ինչ հնարավոր է բուժել կամ կանխարգելել»: