«ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աշխատակից, Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում «ՀԺ»–ի հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է:
Այս տեղեկությունը երեկ «Հժ»- ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Ձկնկուլի կինը Քրիստինեն։ Հարցին, թե ամուսինը հարցաքննվելիս պնդե՞լ է armtimes.com-ի հարցազրույցում նշած փաստերը, թե՞ դրանից հետո, արված տարբեր հերքումներն է պնդել, Քրիստինեն արձագանքեց. «Ներկա դրությամբ չեմ կարող ասել»։ Մեր թղթակցի մյուս հարցին, թե Արմեն Իսրայելյանը ՀՀ-ո՞ւմ չէ, կինը դրական է պատասխանել։ Հիշեցնենք, Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, որը 2002-ից աշխատել է պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում. «Հժ» թղթակցին պատմել էր, թե ինչպես է Ալեքսանյանը առևանգել իրեն, խլել բիզնեսները։ Մեր հրապարակումից հետո ՀՔԾ-ում մի քանի դրվագներով քրգործ հարուցվեց, սակայն Ձկնկուլը 19 օրվա մեջ 19 տարբեր հերքումներով հանդես եկավ մեկ նշելով, թե խմած է հարցազրույց տվել, մեկ էլ թե տեղյակ չի եղել, որ իր զրուցակիցը լրագրող է եղել, այլ իմացել է, որ «իր ընտանիքի անդամ է»»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: