«Հայաստանում հետզհետե ավելանում է իրավագիտակից քաղաքացիների, այս դեպքում՝ վարորդների, քանակը, որոնք հրաժարվում են վճարել չմատուցված ծառայության դիմաց։ Խոսքը չարաբաստիկ կարմիր գծերի և ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար գանձվող տուրքերի մասին է։
Ինչի՞ համար տարեկան վճարել 12 հազար դրամ, եթե փոխարենը ոչինչ չես ստանում։ Առավել ևս՝ ինչո՞ւ վճարել 5000 դրամ տուգանք՝ 15 րոպեից ավելի կարմիր գծերում կանգնելու և 100 դրամ չվճարելու համար։ Առավել ևս՝ ինչո՞ւ պետք է վճարի սովորական քաղաքացին, իսկ ոստիկաններն ու պետական աշխատողներն այս հարցում արտոնություն ունենան ու պարտավոր չլինեն վճարել։ Կարմիր գծերի հետ կապված այս նորմերը սահմանող մեր պետական այրերը կանոնները սահմանելիս, թերևս, մոռացել են, որ ՀՀ Սահմանադրությունն արգելում է ցանկացած տիպի խտրականություն ու անհամաչափություն։
Կարմիր գծերի տուգանքները բողոքարկող վարորդների թիվն օրեցօր ավելանում է։ Եվ ուշագրավն այն է, որ գրեթե ցանկացած գրագետ կազմված բողոք բավարարվում է ու տուգանքների մասին որոշումները բեկանվում են։
Փաստաբան Արամազդ Կիվիրյանը 168.am–ի հետ զրույցում նշեց, որ վարչական դատարանում բազմաթիվ վարույթներ կան կարմիր գծերի հետ կապված, ընդ որում` շատ դեպքերում մինչ գործը կսկսի քննել դատարանը, քաղաքապետարանն արդեն բեկանում է իր որոշումը։ Իսկ եթե վարչական դատարանը չբավարարի որևէ հայց, ըստ Ա. Կիվիրյանի, մտադիր են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընդհանրապես կարմիր գծերի նորմերի սահմանադրականությունը։ Նա նշեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո նոր Սահմանադրությամբ որոշակի առումով պաշտպանվում են այդ հարաբերությունները, քանի որ, եթե նախկինում ցանկացած դեպքում անգամ տեղական տուրքերը սահմանվում էին բացառապես օրենքով, այժմ դրանք կարող է սահմանել նաև համայնքի ավագանին. «Սահմանադրական փոփոխությունները, ըստ էության, բացեցին դռները, որ ավագանին կարող է որոշում կայացնել, թե ինչքան տուրք պետք է վճարի քաղաքացին։ Բայց միայն այդ հարցը չէ, կան նաև բազմաթիվ այլ հարցեր, որոնք օրենքի խախտումներ են ներկայացնում և տվյալ դեպքում հակասում են Սահմանադրությանը, օրինակ, չի ապահովվում համաչափությունը։ Այսինքն՝ ինքն իրականում ինչի՞ն է ուղղված։ Այս օրենսդրության ընդունման և կարմիր գծերի անհրաժեշտությունը հիմնավորվում էր նրանով, որ ինչ-որ ձևով պետք է կանոնակարգի երթևեկությունը։ Բայց նախ՝ անհասկանալի է, թե ինչ երթևեկություն է կանոնակարգելու, և երկրորդ՝ այն որևէ ձևով չկանոնակարգեց որևէ բան, որովհետև այդպես չէ, որ Երևանում ինչ-որ նոր ավտոկայանատեղիներ բացվեցին, և ինչ-որ ձևով ծանրաբեռնվածությունը նվազեց։ Այն տեղերը, որտեղ մարդիկ կայանում էին անվճար, նշարվեցին կարմիր գծերով, ու մարդիկ սկսեցին վճարել դրա համար»։
Փաստաբանի համոզմամբ՝ կարմիր գծերը չեն կարող բերել այն արդյունքին, որով հիմնավորվում էին այդ նորմերի ընդունումը։ Ա.Կիվիրյանի խոսքով՝ համաչափությունն ապահովված չէ նաև այն առումով, որ, օրինակ, եթե տարբեր երկրներում նման կարգավորումների հետ համեմատենք, այնտեղ վճարովի կայանատեղիների հակառակ մայթն անվճար է, դրանով ապահովվում է համաչափությունը, ու մարդիկ ընտրության հնարավորություն ունեն. «Մենք այսօր նման ընտրություն չունենք, ու, եթե մարդը կայանում է լրիվ այլ տեղում, ոչ կարմիր գծերում, գալիս է տուգանք, որ կայանել է ոչ նախատեսված վայրում։ Այսինքն՝ քաղաքացիները չափազանց կաշկանդված են։ Կամ վճարում է տարեկան 12 հազար դրամ տուրքը, հետո այդ կարմիր գծերը դառնում են դեղին, քանի որ ինչ-որ ընկերություն որոշում է, որ այդ հատվածը պետք է լինի ծառայողական կայանատեղի, և քաղաքացին չի կարողանում օգտվել իր իրավունքից»»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Suggestions
Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
Ameriabank leading mortgage market five years in row
Ameriabank named best foreign exchange bank in Armenia by Global Finance
Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
Ameriabank named the Bank of the Year 2022 in Armenia by The Banker Magazine
Ameria PhonePOS. New application for receiving non-cash payments with a smartphone
The Buy Armenian Hope for Christmas Event․ december 10 & 11
Ameriabank launches Google Pay, Google Wallet support for card users in Armenia
Ameriabank: At the Vanguard of Armenia's Banking Sector
Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia
Largest corporate bond program at securities market of Armenia completed successfully
Ameriabank Receives the Most Innovative Digital Bank Regional Award 2022 by Global Finance Magazine
Ameriabank Receives Euromoney Award for Excellence as the Best Bank in Armenia for 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Non-cash summer: a chance to win 22 travel vouchers for the clients of Ameriabank
Ameriabank wins Best Bank in Sustainable Finance award for 2022
Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD
Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022
Ameriabank’s ‘Live Armenian,’ ‘Live with a Smile,’ ‘Live Limitless’ promotional draws’ winners are announced
Global Finance Names Ameriabank “Best Investment Bank” in Armenia
Ameriabank receives another IFC award in trade-finance sector
Ameriabank is the first in Armenia to place green bonds via public offering
"You can create systems, but they must be based on people, be people-centered," says Lindsey Forbes, Ameriabank Board Member
Ameriabank is the largest taxpayer among Armenian banks according to results of year 2021
Funeral services for 5-year-old Armenian boy from Pasadena to be held on July 18
Armenia President discusses economic cooperation with US
Armenian dad of 5-year-old missing boy smiles and jokes in court
Armenia delegation: Signatures shall be collected to express no-confidence to PACE president
London fire: 6 people killed
French Presidential elections: Macron, Le Pen through to second round
Most popular
Today
For week
For Month
4 Simple Ways to Build Downtime Into Your Busy Day
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Alexis Ohanian, his grandfather attend LA premiere of The Promise
Kim Kardashian on Armenian Genocide
Sex and red wine extend youth
168 Zham: Russia pursuing policy of retreat in Artsakh
Haykakan Zhamanak: Karen Karapetyan unwilling to strike coalition deal with ARF-D
Haykakan Zhamanak: Russia-Turkey thaw to deal major blow to Armenian businessmen
Zhamanak: Ohanyan to be promoted to senior post in Russia?
Zhoghovurd: Russian low-coster’s disappointing shock
Aznavour to Receive a Star on the Hollywood Walk of Fame
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Armenian choir to perform during Trump visit to Church of the Holy Sepulchre in Jerusalem
Jacqueline Bisset to topline “Journey to Miyakojima” drama
Closed screening of Armenian Genocide movie, The Promise, is held in Yerevan (Video)