Կես դար՝ բեմում: ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը տոնում է բեմական գործունեության 50-ամյակը: Հոբելյանական երեկոն անցկացվում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ: Արվեստագետներ, ընկերներ, հարազատներ, երկրպագուներ. մեծանուն դերասանին նշանակալի տոնի կապակցությամբ շնորհավորելու է եկել նաև Ռոզա Ծառուկյանը:
«Ինձ համար շատ կարևոր է, որ պարոն Ծառուկյանը կարողանում է շատ ուշադիր լինել թե’ սպորտի վարպետներին, թե’ արվեստի վարպետներին: Եվ իր համար դա կարծես անձնական կարևոր գործ լինի, նշանավորել ամենակարևոր գործերը և դրանով քո արած գործը չի կորում, որովհետև ինքը մեծ մասսաներին է կարողանում համալրել, հավաքել և հասու դարձնել էն հաջողությունը, որը մեզ հասնում է»,-ասաց Ռաֆայել Քոթանջյանը:
Ստեղծագործական գործունեության 50 տարում դերասանը խաղացել է տարեբեր ներկայացումներում, նկարահանվել բազմաթիվ տեղական և արտասահմանյան ֆիլմերում, մասնակցել տարբեր նախագծերի:
Նա խոստովանում է՝ չնայած մարմնավորած դերերի գերակշիռ մասը բացասական են եղել, սակայն իրական կյանքում ինքը բոլորովին այլ մարդ է, և հանդիսատեսը դա լավ գիտի: 74-ամյա Ռաֆայել Քոթանջյանի եռանդը՝ չնայած տարիքին, այսօր էլ անսպառ է:
Բեմական գործունեության հոբելյանական տոնի կապակցությամբ Ռաֆայել Քոթանջյանին Ծառուկյան ընտանիքի կողմից շնորհավորում է Ռոզա Ծառուկյանը: Նրա խոսքով՝ մեր ազգի երախտավորներն, անկախ այն բանից, թե որ ոլորտում են գործունեություն ծավալում, պետք է գնահատվեն:
«Ես այն երջանիկներից եմ, որ բազմիցս մեր հայ թատրոնի տարբեր բեմերից ողջունել եմ մեր մեծերին: Դուք շուրջ հիսուն տարի հայ թատրոնում եք՝ ուղիղ կես դար: Ի՞նչ եք արել այս կեսդարյա գործունեության ընթացքում: Կերտել եք բազմաթիվ կերպարներ, շունչ եք տվել բազմաթիվ պատմությունների: Եվ վաստակել եք ՀՀ վաստակավոր դերասանի կոչումը: Այդ կոչումը հենց այնպես չի տրված: Գագիկ Ծառուկյանը հաճախ ասում է՝ մենք մեր արվեստի մեծերին, մշակույթի մեծերին, սպորտի մեծերին պետք է գնահատենք նրանց կլենդանության ժամանակ»,-իր ելույթում նշեց Ռոզա Ծառուկյանը:
Առավել մանրամասն՝ «Կենտրոն» հ/ը-ի տեսանյութում: