Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի տվյալներով առնվազն 84 մարդ զոհվել է, իսկ 18-ը գտնվում են կրիտիկական վիճակում: Ինչպես հայտնել ենք, հսկայական բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր նշում են Բաստիլի գրավման օրը:  

Նախագահ Ֆրանսուա Օլանդը տեղի ունեցածն արդեն անվանել է ահաբեկչական հարձակում: Նա մասնավորապես ասել է.

«Չի կարելի հերքել, որ Նիսում տեղի ունեցած հարձակումն ահաբեկչություն է: Ամբողջ Ֆրանսիայի գլխին կախված է իսլամական ահաբեկչության վտանգը: Այսպիսի պայմաններում մենք պետք է դրսևորենք բացարձակ զգոնություն և անսասան վճռականություն»:

Նա նշել է նաև, որ հայտարարված արտակարգ դրությունը, որը իշխանությունները ցանկանում էին հանել հուլիս ամսվա վերջին, կերկարաձգվի ևս 3 ամսով:

Առաջին տեսանյութերը դեպքի վայրից կարող եք դիտել այստեղ: