Հուլիսի 14-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին:
Պատահարի հետևանքով վարորդը՝ 1998 թ. ծնված Տ. Հովհաննիսյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացած Տ. և վիրավոր Տ. Հովհաննիսյանները եղբայրներ են, իսկ մահացածը մի քանի օր հետո պետք է զորակոչվեր բանակ:


