Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնախմբի նախկին ղեկավար Գիվի Թարգամաձեն, որը ռուսական ծառայությունների կողմից գտնվում է հետախուզության մեջ, մտադրված է Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել մարդու իրավունքների Եվրոպական դատարան անօրինական հետապնդումների մեղադրանքով: Այս մասին հայտնում է Новости Грузия-ն:

Հիշեցնենք, որ փետրվարին ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել է, որ Թարագամաձեն մեղադրվում է Ռուսաստանում զանգվածայաին անկարգությունների կազմակերպման մեջ: Մեկ ամիս անց ՌԴ ՆԳՆ հայտարարել էր, որ քաղաքական գործիչը գտնվում է միջազգային հետախուզման մեջ:

Ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ կան Թարգամաձեի կողմից ռուսական ընդդիմության հովանավորման և  2012 թվականի մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարակում զանգավածային անկրագությունների մասնակցության վերաբերյալ փաստեր: Վրաստանի գլխավոր դատախազությունն էլ հայտնել էր, որ Թարգամաձեին չի հանձնի Ռուսաստանին, քանի որ այն հակասում է երկրի սահմանադրությանը:

Փետրվարին Թարգամաձեն Վրաստանից մեկնել էր Վիլնուս, սակայն հայտնել էր, որ մտադիր չէ քաղաքական ապաստարան խնդրել: Այս շաբաթ Թարգամաձեն վերադարձել էր Վրաստան, քանի որ Ինտերպոլը իր տվայլների բազայից դուրս էր բերել Ռուսաստանի խնդրանքը նրա ձերբակալության համար, իսկ Լիտվիայի իշխանությունները, քննելով ռուս իրավապահ մարմինների կողմից ներկայացրած փաստաթղթերը, հիմք չէին գտել արատահանձման համար: