«ՀՀԿ խմբակցության կազմում ընդգրկված կուսակցություններից նաև ՄԻԱԿ-ն է հայտարարել Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու և այդ դաշինքի ցուցակը գլխավորող Սամվել Բալասանյանին սատարելու մասին։ ՄԻԱԿ-ի այս որոշումը, սակայն, ուշագրավ է այն առումով, որ ՀՀԿ խմբակցությունում ՄԻԱԿ-ից ծնունդով գյումրեցի պատգամավոր Նաիրա Կարապետյանն ու իր ընտանիքը լուրջ հակասություններ ունեն Բալասանյանի հետ։ Նաիրա Կարապետյանի հայրը Արտաշես Կարապետյանը, Վարդան Ղուկասյանի օրոք աշխատել է քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ, այդ պաշտոնում շարունակել էր մնալ նաև Բալասանյանի օրոք։

Սակայն այն բանից հետո, երբ Կարապետյանը հեռուստաեթերով գովեստի խոսքեր էր հնչեցրել Վարդան Ղուկասյանի հասցեին, Բալասանյանի հետ հարաբերությունները կտրուկ վատացել էին։ Դրանից հետո Կարապետյանի շուրջ ստեղծվել էր այնպիսի մթնոլորտ, որ ի վերջո նա ստիպված էր եղել հրաժարականի դիմում ներկայացնել: Դեռ ավելին, այդ դիմումը ներկայացնելու օրը Բալասանյանը չէր ցանկացել ընդունել Կարապետյանին, այլ քարտուղարուհու միջոցով ասել էր, որ թուղթը հանձնի աշխատակազմի ղեկավարին։ Ու հիմա, փաստորեն, ՄԻԱԿ-ը, որի գումրեցի ներկայացուցիչն է Նաիրա Կարապետյանը, հայտարարել է Բալասանյանին սատարելու մասին։ Թեև՝ չի բացառվում, որ այս հայտարարությունն արվել է ձևականորեն, իսկ իրականում նրանք սատարեն այլ կուսակցության»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: