Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է երկրի զինվորականներին՝ ասելով, որ հենց իրենք են հանդիսանում երկրի ներսում անվտանգության երաշխավորը: Ստամբուլում իր երկույթի ժամանակ նա դիմել է զինվորականներին՝ ասելով.

- Բոլոր զինվորական հրամանատարներին եմ ասում, որ հավատում եմ ձեզ: Դուք եք այս ժողովրդի անվտանգության երաշխավորը: Նրանք, ովքեր իրագործել են հեղաշրջումը ձեր ընկերներն են եղել, սակայն, ցավոք սրտի, նրանք չեն առաջնորդվել նույն սկզբունքներով: Նրանք հրամաններ են ստացել Փենսիլվանիայից: