Թուրքիայում ռազմական հեղաշրջում կազմակերպելու փորձի համար ձերբալվել են 1563 զինվորական: Այս մասին հայտնել է պետական պաշտոնյան France Press-ին: 

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից, Ստամբուլում պարետային ժամը դեռ շարունակվում է, սակայն դրա իրականացմանը խիստ չեն հետևում: Մարդիկ արդեն վերդառնում են իրենց աշխատանքին, խանութներ են գնում և երթևեկում:

Նշենք, որ ավելի վաղ հայտնում էին, որ Թուրքիայում 754 զինծառայողներ են ձերբակալվել երկրում հեղաշրջում իրականացնելու փորձի համար: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղվելով Թուրքիայի արդարադատության նախարարությանը: