Այսօր հայտնի է դարձել 42 ամյա ամերիկացու վախճանի մասին, որը մտադրվել էր ԱՄՆ-ից Բրազիլիա հասնել իր առջև խաղացնեով ֆուտբոլային գնդակը: Աղքատ երկրների երեխաների պաշտպանության բարեգործական արշավի մասնակիցը ենթարկվել է ավտովթարի: Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը:
Ռիչարդ Սվինսոնը, իր տնից դուրս գալով մայիսի մեկին, մտադրվել էր անցնել 11 երկրներով մինչ Բրազիլիա հասնելը,որտեղ պետք է ներկա գտնվեր ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը 2014 թվականի ամռանը: Ընդ որում այդ ամբողջ ճանապարհը Սվենսոնը պետք է անցներ ֆուտբոլային գնդակ խաղացնելով: Նրա արշավը կազմակերպվել էր One World Futbol Project բարեգործական ծրագրի շրջանակներում,որի մասնակիցները զարգացող երկրների երեխաներին նվիրում են գնդակներ:
Սակայն Սվենսոնի ծրագրերը չեն իրականացել, քանի որ Օրեգոն նահանգում ընկել է ավտոմեքենայի տակ` անցնելով ընդամենը 400 կմ: Սվոնսոնի մահվանի մասին հայտնել են նրա ընկերները վերջինիս Facebook-յան էջում: