Ոստիկանությունը շարունակում է բռնություն կիրառել ՀՀ քաղաքացիների, մասնավորապես կանանց նկատմամբ: Մի քանի րոպեների ընթացքում Խորենացի փողոցից բերման ենթարկեցին մի քանի քաղաքացու՝ առանց հստակ պատճառ նշելու: 

Ոստիկիանության ծառայողները բառի ուղիղ իմաստով «վզից բռնեցին» և չափից դուրս բռի եղանակով բերման ենթարկեցին մի կնոջ, ով հրաժարվում էր գալ նրանց հետ: Այս գործողություններն ուղեկցվում էին հայհոյանքներով, վիրավորանքներով: Ոստիկանները դրսևորում էին անվայել պահվածք: 

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այս գործողությունները որակեց որպես անօրինական, քնաի որ ոստիկանների կողմից չի նշվում բերման ենթարկելու և ոչ մի պատճառ:

Նշենք, որ րոպեներ առաջ Երևանի Խորենացի փակված փողոցից, որտեղ դեռևս շարունակվում են զինված գործողությունները, բերման ենթարկեցին ՀԽ անդամ Կարո Եղնուկյանին, քաղաքացիական ակտիվիստ Մարկ Սարգսյանին, ինչպես նաև ևս մեկ քաղաքացու, ով ուներ վնասվածք և դժվար էր տեղաշարժվում: