10 երկների ներկայացուցիչներ խնդրագիր են ներկայացրել ռուսների մասնակցությունը խաղերին արգելելու համար, եթե իհարկե հետաքննության արդյունքները հաստատեն Ռուսաստանի ղեկավարների մասնակցությունը «դոպինգային» սկանդալին։ Հատնում է Նյու Յորք Թայմսը։
Հետաքննության արդյունքները հնարավոր կլինի հրապարակել արդեն հուլիսի 18-ին՝ Օլիմպիական խաղերից շաբաթներ առաջ։
Ազգային հակադոպինգային կազմակերպության Ինստիտուտի ղեկավար Ջոզեֆ դե Պենսենիր էլեկտրոնային հաղորդագրության մեջ գրում է.«Շատ հնարավոր է, որ հաշվետվությունը կհաստատի այն, որ սա կդառնա պատմության մեջ ամենահզոր դոպինգային սկանդալը՝ գալով այն եզրակացության, որ Ռուսաստանի ղեկավարությունը ներգրավված է «մաքուր» ատլետների դեմ դավադրությանը։Եվ սա քննադատություններ կառաջացնի «մաքուր» սպորտի համար»։
Ռուսական հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովը դեռ մայիսին հաղորդեց, որ ավելի քան 15 դոպինգ օգտագործած ատլետներ Սոչիի խաղերի ժամանակ արժանացել են մեդալմերի։
Ռուսական պետական դեմքերը հերքում են մեղադրանքները՝ անվանելով Արևմուտքի դավադրություն, որը նպատակ ունի սևացնել Ռուսաստանի համբավը։