Հուլիսի 17-ին բերման ենթարկված ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից: Նրա պնդմամբ` իրեն անհիմն են տեղափոխել բաժին և ծեծել են նախկինում իրենց վերադասին հայհոյելու համար: ՄԻՊ մամուլի խոսնակը նշում է, որ դեռևս գնահատականներ չեն կարող տալ երեկվա ձերբակալությունների վերաբերյալ: