««Առավոտը» սննդաբան-էնդոկրինլոգ Հասմիկ Աբովյանից հետաքրքրվեց, թե առանց նորմալ սնվելու՝ ամռան այս տապին որքա՞ն կարող են դիմանալ: «Նայած ով։ Առանց ջրի ամենաշատը՝ 2-3 օր։ Մարդիկ կան, որ առանց սնվելու մինչև 40 օր էլ կարող են դիմանալ։ Ցրտի ժամանակ ավելի դժվար է քաղցած մնալ, քան ամռանը։ Բայց ամռանն էլ ավելի շատ է ջուր պետք, եթե օրգանիզմի համար անհրաժեշտ քանակությամբ ջուր չստանան, ապա առողջական խնդիրներ կունենան»,– ասաց Հասմիկ Աբովյանը։ Սակայն, ըստ բժշկի, ամեն ինչ կախված է մարդու առողջական վիճակից, եթե շատ առողջ է՝ ավելի երկար կդիմանա, եթե վատառողջ է՝ երիկամների, սրտանոթային խնդիրներ ունի, ավելի շուտ կսկսի ինքնազգացողությունը վատանալ»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: