Քանի որ որպիսությանս վերաբերյալ շատ նամակներ կան ու էս պահին գոնե չեմ կարա պատասխանել բոլորին, ասեմ, որ ցավերս նոր եմ զգում, բժժած եմ, հատկապես, որ չկարողացա քնել, ամեն դեպքում պինդ եմ, ծեծից չեմ վախեցել կյանքում ու եթե ամեն օր ծեծելով կիսամարդ էլ սարքեն, չեմ դադարելու պայքարել ու գոչել ազատ, անկախ, Հայաստան
Իսկ էրեկ խոշտանգվեցի, ջարդվեցի մի բանի համար, որ Ազատության հրապարակի հավաքվածներին կոչ արեցի Էրեբունի շարժվել: Եվ քանի որ իրենք վախենում են էնտեղ հավաքվելու հեռանկարից, ուրեմն ամեն երեկո ես գնալու եմ էնտեղ, թող ամեն երեկո բերման ենթարկեն ու ծեծեն
Մեր ընկերները էս պահին դատապարտված են մահվան, քանի որ բոլորս միասին մեր գործողություններով իրավիճակ չենք փոխել էս տարիներին, ու եթե քայլեր չանենք հիմա, հետոն ցավոտ է լինելու, բայց ոչ թե ֆիզիկական, այլ՝ հոգեպես
Դուրս արեք փողոց
Իր ֆեյսբուքյան էջում գրում է Դավիթ Սանասարյանը: