«Հինգ հազար դոլարով նորածնի առքուվաճառքի աղմուկ առաջացրած փաստով հարուցված քրեական գործով այս պահին որևէ քննչական գործողություն չի կատարվում։ «Սառած վիճակ է, ո՛չ փորձաքննություններ են նշանակվում, ո՛չ այլ գործողություն է կատարվում։ Կարծում եմ՝ հնարավոր է քննչական մարմինները վերաորակավորեն քրեական գործը»,– մեզ հետ զրույցում այս մասին տեղեկացրեց նորածնին գնած, Տափերական գյուղի բնակչուհի 37-ամյա Քրիստինե Կիրակոսյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Փաստաբանը նաև տեղեկացրեց. «Գործով կալանավորված բժշկուհու խափանման միջոցը փոխվել է»։

Երեխայի առքուվաճառքի միջնորդության մեջ կասկածվող բուժաշխատողին ազատ արձակելու լուրը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից դատախազի որոշմամբ խափանման միջոց կալանավորումը փոխվել է ստորագրությամբ ազատ արձակելու։ Մի խոսքով, առնվազն տարօրինակ վիճակ է։ Առավել ևս, որ շատ երկրներում երեխայի առևտուրը, անկախ դրա նպատակներից, համարվում է ամենածանր հանցագործություններից մեկը։ Մեզ մոտ, երևում է, դա ոչ մեկին առանձնապես չի հուզում»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: