Քիչ առաջ Խորենացի փողոցում լրագրողների հետ զրուցեց Ալեք Ենիգոմշյանը և հայտնեց, որ ՊՊԾ գունդը գրաված Սասնա Ծռեր խմբի տղաների հետ հեռախոսային կապն ընդհատվել է: Նա, որպես բանակցային գործընթացի մասնակից, տվյալ քայլը գնահատեց որպես բանակցային գործընթացին խոչընդոտող քայլ:
«Ես երեկ ևս հանդիպել եմ Ժիրայր Սեֆիլյանի, Սասնա Ծռեր խմբի տղաների և ԱԱԾ ներկայացուցիչների հետ և փոխանցել եմ ԱԱԾ պահանջները: Հիմա չեմ նշի դրանք»,- ասաց նա:
Տղաները պատասխանել են, որ դրա պատասխանը կտան այսօր ժամը 19:00-ին: Սակայն, ըստ Ենիգոմշյանի, հեռախոսակապի անջատումը, դիտարկվում է որպես բանակցային գործընթացի խզում:
- Երեկ ԱԱԾ ներկայացուցիչները դրական ընդունեցին ժամը 7-ին պատասխան տալու առաջարկը, սակայն այսօր կապը խզված է: Հեռախոսային կապը խզելով, նրանք նաև խզում են իմ ՝պատասխանը ստանալու և նրանց փոխանցելու հնարավորությունը: Ես կես ժամ ժամանակ եմ տալիս, ինձ պատասխան տալու համար՝ խզված են բանակցությունները թե ոչ: 12:42-ին, եթե ես պատասխանը չստանամ, ինձ հետ ոչ-ոք չկապնվի պատկան մարմիններից, ես համարելու եմ, որ նրանք առանց որևէ դրդապատճառի խզել են բանակցությունները:
Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ: