Քիչ առաջ լրագրողների հետ զրուցած ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանն ասաց նաև, որ ներսում գտնվողների վիճակը շատ լավ է: Նա մասնավորապես նշեց.

«Շատ քիչ սնունդ ունեն և լավ սնունդ չունեն, բայց իրենց տրամադրությունները շատ բարձր են: Ներսում գտնվող ոստիկանների հետ հարաբերությունները նորմալ, կարելի է ասել ընկերական են»,- ասաց նա: 

Նշենք, որ Ալեք Ենիգոմշյանը հայտնեց, որ ՊՊԾ գունդը գրաված Սասնա Ծռեր խմբի տղաների հետ հեռախոսային կապն ընդհատվել է: Նա, որպես բանակցային գործընթացի մասնակից, տվյալ քայլը գնահատեց որպես բանակցային գործընթացին խոչընդոտող քայլ:

Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ