էրեկվա մեզ Դավիթաշենի կգբ տանելու մասին
նախ կարմիր բերետները սոված գազանների պես հարձակվեցին Սանասարյան Դավիթի վրա ու սկսեցին հարվածել , ափաշքյարա սաղիս աչքի առաջ , վազեցինք էտ ուղղությամբ , բայց չհասնելով Դավիթին մի րոպե անց հայտնվեցինք կապույտ վառանոկում , մեր վառանոկի հրեշտակը իրեն դրել էր Շումախեռի տեղը քշում էր գժի պես ու շատ արագ ,"Օպել աջ քաշի կայնի, տոյոտայի վարորդ կայնի , բոլորդ կանգնում եք , տաքսու վարորդ կանգնում ես" ու են ձենը քոքած ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՈՈՒՈՒՈՒՒՈՈՒՈՒՈՒՈՒՒՈՒՈՒ այսիսի ղեկավար կազմն էին բռնել ՃՃՃ
հասանք տեղ , տենանք սաղ դիմակավորված , մահակներով , կալաշներով կանգնած , ուղեկցեցին բասկետտոլի զալ , էդ ընթացքում անընդհատ "Գազ են տալիս" հոգեբանական , բոլորիս ստիպեցին դեմքով կանգնել դեպի պատը ու ձեռքերը վերև ...ու շմոն են անում , ելի դիմակավարված,առգրավում են սաղիս հեռախոսները , ասում եմ իրավունք չունեք , ասում են -ունենք , մեկ ել ներս են բերում Դավիթին ձեռքերի վրա , Դավիթին թողնելն ու գետնին տապալվելը -մեկ : Հիմա ուզում ենք մոտեանք , օգնենք , չեն թողնում , գերիների պես կանգնած ենք , դեմքներս պատին , Դավիթը գետնին ընկած ա , դեմքով դեպի հատակ , ձայն չի հանում , չի շարժվում , պարբերաբար մեկը իրանցից մոտենում ա մատը պահում Դավիթի զարկերակին ու ասում "Նորմալ ա" բայց ոչ իրանք են օգնում , ոչ մեզ են թողում օգնենք , վերջը երեվի մի տաս րոպե անցավ տենց, մինչև առաջի կատաղությունը անցավ ու հասկացան , որ սենց չի լնի , հա, էտ ամբողջ ընթացքում , որ Դավիթը ընկած էր գետնին , ձեռքերը կանդալած էին , վերջապես կարացանք մոտենալ , Դավիթին գրկեցինք բերեցինք մեր մոտ , վերջապես մեկը ասեց "հանեք կանդալները" էտ կանդալները մի ուրիշ պատմություն էր , Դավիթը միակը չեր կանդալված, հիմա բանալիները չեն համընկնում, խառնվել են , պլասկ են բերել տղերքից մեկին "ազատելու" ու հիմա սենց լռված ենք , արդեն հանգիստ ենք կանգնած, ոչ դեմքով դեպի պատը , Դավիթի կողքը չեն թողնում մի հոգուց ավել մարդ մնա ...ասում ենք վատ ա , սիրտը խառնում ա , սկոռի կանչեք , ասում են , մենք բժիշկ ունենք հեսա կգա , կնայի , ամեն ինչ լավ կլնի , մի քսան ր. նց գալիս ա բժիշկ կոչվածը , չափում ա ճնշումը ստուգում ա զարկերակը ու ելի նույն ապուշ ֆռազը ` նոռմալ ա , այսինքն եթե շնչում ա , դանդաղ խոսում ա - արդեն օք ա , ասում ենք վատ ա , գլխին խփել են , սիրտը խառնում ա ,ուղեղի ցնցում ա ,ասում ա - դե կարող ա մի սխալ բան ա կերել , սիրտը խառնում ա, ասում եմ սխալ բան չի կերել , ծեծ ա "կերել" ձեր ոստիկաններից , չլսելու ա տալիս ...տենց կանգնած ենք , Դավիթը պառկած , դեմներս դիմակավորված ու մահակներով գառդիրոբներ մեզ զուգահեռ ու մեեեծ զալ - բասկետբոլի , մեջտեղն ել ցանց - վոլեյբոլի ՃՃ քոչարյանի ականջները ամենուր են ՃՃ 8 հոգի ենք , վեցին ուղեկցում են զալի են անկյուն Դավիթից հեռու , ասում եմ , չեմ գնում , մնում եմ կողքը , ձեռս ոլորում են , տանում տղաների մոտ , պատկերացնում եք չե? զալի էս անկյունում մենք ենք, են մյուս անկյունում քսան մետր են կողմ Դավիթն ա - գետնին պառկած , անցնում ա որոշ ժամանակ թողնում են Դավիթն ել գա մեր մոտ , անցնում ա 40 րոպե , թե մի ժամ ,գալիս ա իսկական սկոռի , զննումից հետո բժիշկը ասում ա , լավ կլինի ռենտգեն անենք ու նեյրոխիրուգ նայի , էտ ընթացքւմ բոլորիս հերթով տանում են սենյակներ "բացատրություն վերցնելու" մնում ենք ընդեղ մոտ մի ժամ իջնում եմ տեսնեմ Դավիթը դեռ զալում ա , ոչ մի շտապողականություն , սպաներից մեկը բժշկին տանում ա զալի փակ մասը ու երկար ինչ որ բան խոսում , ես ու Դավիթը նստած ենք "Սվոյ" քրոջ հետ , զրուցում ենք , բժշկի հետ իստռուկտաժը դեռ շարունակվում ա .... մեկ ել սենց մի էֆորիայով ոստիկաններ են մտնում ա ավետում , ասել են բոլորին բաց թողեք , մի ուրախ են ՃՃՃ ասում ենք ինչ նեղություն , եսքան մնացլ ենք , ելի մնանք , "Չե , չե, գնացեք" այսինքն Դավիթը , էտ վիճակում , մնում ա մինչև վերջին րոպեն բոլորիս հետ հավասար , հիվանդանոցում Դավիթի մոտ ախտորոշում են ուղեղի ցնցում :
Այ ըսենց հետաքրքիր պատմություն ..
Արա Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: