Ինչպես արդեն տեղեկացրել էինք, արդեն 3 օր է Էրեբունու ՊՊԾ տարածքը գտնվում է «Սասնա ծռեր» խմբի հսկողության ներքո: Armtimes.com-ի հարցերին պատասխանում է խմբի անդամ Պավել Մանուկյանը:
Պարոն Մանուկյան, գիշերը խաղա՞ղ է եղել:
-Մեզ մոտ գիշերները խաղաղ են լինում:
Ոստիկանության հետ բախումներ, տարածք մուտք գործելու փորձեր չե՞ն եղել:
-Ո՞նց է հնարավոր ոստիկանությունը խելագարների հետ բախում ունենա:
Երեկ ձեր շարժան համակիրները հայտարարում էին, որ ջրի խնդիր ունեք, կա՞ նման բան:
-Մեզ մոտ ջրի խնդիր չկա, սնունդի խնդիր ունենք իհարկե, բայց ոչինչ, էստեղ մի քանի հատ չաղ շուն ենք տեսել (ծիծաղում է):
Իսկ պատանդներն ի՞նչ վիճակում են:
-Էդ պատանդ բառը մի օգտագործեք, երևի որ բաց թողնենք նրանց, էլ չգնան:
Այդքան լավ հարաբերություններ ունե՞ք:
-Այո, նրանք լավ վերաբերմունք երբևիցե չեն տեսել, մենք երբեք նրանց պատանդի կարգավիճակով չենք պահել, ե՛ւ սնունդով, ե՛ւ ջրով ապահովում ենք, ոչ մի վայրկյան նրանց հանգիստը չի խաթարվում: Ո՞նց կարող է մենք պատանդի կարգավիճակով պահենք իրենց, դուք կարո՞ղ է իսկական տեռորիստի տեղ եք դրել մեզ:
Մեզ երեկ ԱԱԾ-ից առաջարկեցին պատանդներից մեկին բաց թողնել գնդապետի հոգեհանգստի հետ կապված, մենք էլ ասացինք, եթե տենց մտահոգ եք՝ չորսին էլ բաց ենք թողնում, դուք Գասպարյան Վովային բերեք ստեղ... այ դա պատանդ կլիներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: