Իշխանությունը դասեր քաղելու լուրջ խնդիր ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Նա մասնավորապես ասաց. «Ժամանակը ցույց է տալիս, որ բռնությունը հասարակության զարգացման վրա դրական արձագանք չի ստանում։ Ուզում եմ մեջ բերել Պերճ Զեյթունցյանի խոսքերը. «Մեզ չհաջողվեց պետություն կառուցել բարոյական հիմքերի վրա»։ Մեկը աղբամանն է քրքրում, մյուսը բլուրներին պալատներ է կառուցում։ Արդեն քանի օր է Սարի թաղում մարդիկ ոչ հոսանք ունեն, ոչ էլ գազ։ Ո՞վ է պատասխանատու։ Իշխանությունները դասեր քաղելու լուրջ խնդիր ունեն»։