Oր երրորդ . ձայն բառբառո հանապատի

ռեժիմը խուճապի մեջ ա, բայց ոչ թե որովհետև վախեցել ա, այլ որովհետև չի հասկանում, թե էս ժողովուրդն ինչից ա սենց դժգոհ , որ ամեն մեկի հետևից պատրաստ ա գնալ, միայն թե էս անելանելի վիճակից դուրս գա.... կոնկրետ չի հասկանում , պատուհանից նայում ա, գրեթե բոլորը մեքենաներ ունեն, ամառային հանգստի են գնում , սովից դեռ չեն մահացել , լավ, բա ինչից են դժգոհ ? Մի զարմացեք, ինքը կոնկրետ պատկերացում չունի , թե ինչ վիճակի մեջ ա ապրում միջին ստատիստիկ հայ քաղաքացին, չգիտի, որ ծնողը օրերով հաց չի ուտում, որ երեխեն սոված չմնա, չգիտի, որ վարկերով են երեխեքին տանում հանգստանալու, որ երեխեն հետ չմնա ինչ-որ բանից, հետո ամբողջ տարի էլի սոված ա մնում, որ վարկերը փակի , չգիտի, որ էդ մեքենաների մեծ մասը շատ բարձր տոկոսներով վարկերով են վերցնում , ինքը չգիտի, որ մեր մի ամսվա՝ տանջված ու հալալ քրտինքով վաստակած աշխատավարձը , որը տարեց-տարի կրճատվում ա, իր ու իր շրջապատի մարդկանց հանապազօրյա նախաճաշի գումարից մի քանի անգամ քիչ ա, ահռելի չափերի հասնող աղքատության մասին չեմ խոսում... : Ինքը ուղղակի չգիտի, պատկերացում չունի ... ինքն իրեն շրջապատել ա սահմանափակ մտավոր կարողությունների տեր /իհարկե հնարավոր են բացառություններ/ երևույթներով ու ապրում ա լրիվ այլ իրականությունում : Ինքը պարզապես չգիտի , դրա համար էլ պատճառը չի հասկանում : Իրեն թվում ա , թե իրեն շրջապատող մարդիկ սովորական մարդիկ են ու բոլորի պես լավ են ապրում ,երկքնքից են թափվել էդ փողերը , չի պատկերացնում , որ ժողովրդին են հարստահարել, դրա համար ամեն ինչ օկ ա , նորմալ ա ,ու ի՞նչ կարիք կա ըմբոստանալու , անշնորհակալ լինելու .... ինքը խորապես համոզված ա, որ ամենախելացի մարդիկ են իրեն շրջապատում , ամենաճիշտ խորհուրդներն են տալիս , իսկ ժողովուրդը ոչինչ չի հասկանում , էդքան խելք չունի , չի հասկանում՝ էս ժողովուրդն իրանից ի՞նչ ա ուզում , ինչի՞ ա սենց ատում ... Հասկացեք, ինքն ուղղակի չի հասկանում...

Ինքը չգիտի, որ եթե մենք դեռ մնացել ենք էս երկրում , լավ կամ խաղաղ ապրելուց չի, նրանից չի, որ այլ ելք չունենք, այլ մեր սիրուց ու հավատարմությունից ա :) Իսկ էդ սերն էլ պարտավորեցնում ա պայքարել, իսկ պայքարը կարող ա շատ դաժան լինել՝ հատկապես, երբ արդեն կորցնելու բան չունես , երբ ավելի վատ արդեն դժվար ա պատկերացնել ... Իսկ ինքը էնքան բան չգիտի ... իսկ ես էնքան հավես չունեմ էդ ամենը գրելու :) թե ով ինչի համար ա սկսել պայքարը, դա իմ գործը չի , բայց ժողովուրդն արդեն հոգնել ա էս ամեն ինչից , էս արհամարանքից ... մի ձայնն ի՞նչ ա, որ չեք հանում , էսքանից հետո , էսքան ձեր նմաններին հանդուրժելուց հետո մի ծպտունի էլ արժանի չե՞նք փաստորեն :)

Հ.Գ. գրված է ժպիտով և խորին խղճահարությամբ, հատուկ շրջանցված են քաղաքական և հողեր տալ-չտալու թեմաները :

Լուսինե Բադալյանի ֆեյսբուքյան էջից: