Երգահան Արտավազդ Բայաթյանը դեմ է, որ տղաներին անվանեն տեռորիստներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:
«Ժողովուրդն իրավունքներ ունի, թե սպանումեն նրա արդարությունը, ցանկացած միջոց արդարացված է։ Ես դեմ եմ, որ տղաներին անվանեն տեռորիստներ։ Այնպիսի տպավորություն է, որ մեր նախկին և այժմյան նախագահներն ատում են մեր ժողովրդին. գալիս են ուրիշ երկրների պատվերները կատարելու»,- ասաց նա։