Տոտալիտար ռեժիմի երկրների հասարակության մեջ կա հավաքական այն գիտակցությունը, որ իշխանությունների կողմից տեռոռն ու բեսպրիդելը՝ օրինական է, իսկ նրա դեմ ապստամբությունը՝ անօրինական:

«Մտավորականություն» միջնախավը, և անհատ մտավորականները՝ տարբեր բաներ են: Առաջինները բոլոր երկրներում, բոլոր ժամանակներում հանդիսացել են իշխող էլիտայի ծառայողը:

Տասնյակ տարիներով հայ պետության ընթացքի որևէ ծրագրային առաջարկ դուք չեք արել, ոչինչ չեք առաջարկել՝ ո՛չ իշխանություններին, ո՛չ ընդիմությանը: Չե՛ք առաջարկել, քանզի ԱՄՈՒԼ ԵՔ: Դուք միայն ԾԱՌԱՅՈՂ ՈՒ ՍՊԱՌՈՂ ԵՔ: Դուք այն անգույն լակեյ միջնախավն եք, որի վրա կառուցվում են տոտալիտար ռժիմները; Դուք նույնիսկ չեք գիտակցում, որ այսօրվա Հայաստանի տնտեսաքաղաքական վիճակի հիմնական պատճառը ձեր սպառողական լակեյությունն է:

Մինչև ձեր այս նամակը, նախև առաջ փորձեք գիտակցել, որ ձեր նմանների շնորհիվ է, որ Հայաստանի իշխանությունը գրավեց երեկվա կանաչի ծախողը, որ էսօրվա օլիգարխ էլիտան է: Հայ մտավորականությունը ասելիք չուներ, իր անելիքը չգիտեր, քանի-որ սովետների ժամանակներից նա վարժված էր ծառայել, մաքսիմում՝ դժգոհ նվնվալ: Եվ հասարակության շուստրի տականքը՝ երեկվա կոմսոմոլն ու բազառչի ցեխավիկը, ձեր իսկ ԱՄԼՈՒԹՅԱՆ ՈՒ ԼԱԿԵՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ վերցրեց իշխանությունը:

Արթուր Արմինի ֆեյսբուքյան էջից: